Ո՞ր մթերքներն են հարմար ձեռքի հետ ուտելու համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են հարմար ձեռքի հետ ուտելու համար

Կատարյալ թեթև ուտեստը, որով կարելի է քաղցը հագեցնել սնունդի լիարժեք ընդունումների միջև, մեկ բաժակ յոգուրտն է կամ բանջարեղենն ու մրգերը։ Որպես ուտեստ հարմար են նաև չրերը։ Այսպիսի կարծիք է հայտնել Կրասնոդարի երկրամասի գլխավոր դիետոլոգ Լեյլա Քադիրովան, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»։

Մասնագետի կարծիքով՝ կարելի է ուտել նաև ընկույզներ, սակայն հարկավոր է հետևել դրանց քանակին, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ կալորիա և ճարպեր։

«Խորհուրդ չեմ տալիս ամեն օր ընկույզ ուտել,- նշել է մասնագետը։ – Ավելի լավ է օրումեջ, բայց 30-40 գրամից ոչ ավելի»։

Կաթնամթերք ընտրելիս մասնագետը խորհուրդ է տալիս նախապատվություն տալ 3,2 տոկոսից ոչ ավելի յուղայնությամբ կաթին։ Թթվասերի յուղայնությունը 20 տոկոսը չպետք է գերազանցի, իսկ կաթնաշոռի յուղայնությունը՝ 5 տոկոսը։ Մասնագետը միաժամանակ խորհուրդ չի տալիս գործածել նաև ամբողջությամբ յուղազերծ մթերքներ։

med.news.am