Ջերարդ Բաթլերը 6 տարվա հարաբերություններից հետո բաժանվել է սիրելիից
Advertisement 1000 x 90

Ջերարդ Բաթլերը 6 տարվա հարաբերություններից հետո բաժանվել է սիրելիից

Հայտնի դերասան Ջերարդ Բաթլերը խզել է հարաբերությունները սիրեցյալից՝ Մորգան Բրաունի հետ: Այս մասին հայտնում է US Weekly-ն:

Հաղորդվում է, որ 50-ամյա դերասանին և 46-ամյա Մորգան Բրաունին վերջին անգամ միասին տեսել են մեկ ամիս առաջ, գնումներ կատարելիս:

Բաթլերը և Բրաունը միասին են վեց ու կես տարի, բայց նախկինում նրանք մի քանի անգամ բաժանվել և վերսկսել են իրենց հարաբերությունները:

Աստղերն իրենք դեռ չեն մեկնաբանել այդ լուրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը