Միե պրեֆեկտուրայի ամենահայտնի ճապոնական նինձա-կլանի՝ Իգայի թանգարանից անհայտ անձինք գումարով լի 150 կգ քաշով պահարան են գողացել: Ենթադրվում է, որ հանցագործներին բաժին է հասել մոտ երկու միլիոն իեն (գրեթե 10.000 դոլար), գրում է Kyodo-ն:
Հանցագործության ընթացքում թանգարանում ահազանգ է միացել: Ոստիկաններն արձագանքել են ահազանգին, բայց երբ նրանք հասել են հանցագործության վայր, կողոպտիչներն այդ ժամանակ արդեն հեռացել են՝ վերցնելով փողով լի պահարանը:
Թանգարանում կարելի է տեսնել նինձաների հագուստ և սարքավորումներ: Նաև հաստատության տարածքում անցկացվում են շոուներ և ցուցադրական մարզումներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը