
Չիլիի բնակչուհին հայտնի է դարձել դերասան Մել Գիբսոնի սպառնալիքներից հետո: Այս մասին հաղորդվում է ТСН-ը:
Չիլիացի ուսուցչուհին միայնակ է մեծացնում երեխային: Կարանտինի ընթացքում կինը բավարար գումար չուներ, և նա սկսել է մեղր վաճառել: Անհայտ պատճառով չիլիացի կինն իր արտադրանքի պիտակների վրա պատկերել է Մել Գիբսոնի դիմանկարը:
Դերասանի փաստաբաններին հայտնի է դարձել կատարվածի մասին, և վերջիններս խնդրել են փոխել պատկերը պիտակի վրա՝ սպառնալով դատի տալ:
Կինը համացանցում պատմել է միջադեպի մասին և հայտնի դարձել: Նա մի շարք նկարիչներից անվճար պիտակ նկարելու առաջարկներ է ստացել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը