
11 տարվա վաղեմության նամակը՝ շշի մեջ, հայտնաբերվել է այլ մայրցամաքում: Այս մասին հաղորդում է WCVB Channel 5 Boston-ը:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգից երեք տարեկան աղջիկ Լիլա Չինը ծնողների հետ լողափով զբոսնելիս գտել է մի շիշ:
Դրանում հայտնաբերվել է 11 տարի առաջ գրված նամակ, որն ուղարկվել է Մեծ Բրիտանիայից 2009-ի մարտի 3-ին:
Ինչ է գրված եղել նամակում՝ չի հաղորդվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը