
Հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդսը նկարահանվելու է Upstate նոր կատակերգությունում: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Նշվում է, որ Ռեյնոլդսը ոչ միայն կխաղա գլխավոր դերը, այլև կդառնա ֆիլմի համահեղինակներից մեկը: Ֆիլմի սցենարը գրել է «Մեծ ձուկ», «Հարսնացուի դիակը», «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմերի սցենարների հեղինակը՝ Ջոն Օգաստը:
Բացի այդ, Օգաստն ու Ռեյնոլդսը հանդես կգան՝ որպես ֆիլմի գործադիր պրոդյուսերներ: Նոր կատակերգության մասին լրացուցիչ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը