
Իսլանդացի երգիչ Բյորքը և նրա դուստր Իսադորան նկարահանվելու են վիկինգների մասին պատմող «The Northman» ֆիլմում, որի ռեժիսորն է Ռոբերտ Էգերսը: Ֆիլմում երգչուհուն բաժին է հասել «սլավոնական վհուկի» դերը, գրում է The Film Stage-ը:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 10-րդ դարում, Իսլանդիայում: Սյուժեն պատմում է Ամլետ անունով մի վիկինգի մասին, որը ցանկանում է վրեժխնդիր լինել իր հոր սպանության համար:
Ֆիլմի գլխավոր դերում է շվեդ դերասան Ալեքսանդր Սկարսգարդը:
54-ամյա Բյորկը կմարմնավորի վհուկի, նրա դստեր դերի մասին չի հաղորդվում: Հայտնի է նաև, որ ֆիլմում հանդես կգա Նիքոլ Քիդմանը:
Նկարահանումներն արդեն սկսվել են Իռլանդիայում: Պրեմիերան նախատեսված է 2022 թվականին:
Լուսանկարը՝ Սանտյագո Ֆելիպեի
Պատրաստեց Անի Գաբուզյանը