N95 դիմակները կարելի է օգտագործել մինչև 3 անգամ: Այս մասին ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հայտարարության մեջ: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները փորձարկել են դրանք: Պարզվել է, որ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված դիմակները կարելի է օգտագործել մինչև 3 անգամ, եթե պատշաճ ախտահանում անցկացվի և պահպանվեն բոլոր ցուցումները:
Գիտնականները նշել են ռեսպիրատորների ախտահանման 4 միջոցներ՝
- ջրածնի պերօքսիդի գոլորշիացում,
- մինչև 70 աստիճանի տակ չոր տաքացում,
- 70 տոկոսանոց էթանոլի փոշիացում և
- ուլրտամանուշակագույն ճառագայթմամբ մշակում:
Բոլոր 4 միջոցները, գիտնականների խոսքով, արդյունավետորեն վերացնում են կորոնավիրուսի կենսունակ մասնիկները: Սակայն ամենաարդյունավետ միջոցը նշվել է ջրածնի պերօքսիդով մշակումը, քանի որ դրա համար պահանջվում է առնվազն 10 րոպե: Ուլրտամանուշակագույն ճառագայթմամբ մշակման համար պահանջվում է 60 րոպե: