Տղամարդու եւ կնոջ սիրտը տարբերվում է ըստ կառուցվածքի:
Ինչպես հայտնում է Bhf.org.uk-ը, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի հետազոտողները Բարսելոնայի եւ Սաութհեմփթոնի համալսարանների հետ համագործակցությամբ օգտագործել են առողջ 309 տղամարդկանց եւ 358 կանանց սրտի կառուցվածքի ուսումնասիրման նոր միջոցները:
Նրանց սրտի ՄՌՏ են արել: Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդկանց սրտամկանի մեջ գերակշռում են ավելի կոպիտ հյուսվածքներ են, իսկ կանանց սրտամկանի մեջ՝ ավելի նուրբ հյուսվածքներ:
Մասնագետները նաեւ զգալի տարբերություններ են հայտնաբերել տղամարդկանց եւ կանանց սրտի ընդհանուր ձեւի մեջ: Տղամարդկանց մոտ սրտամկանի տարածքն ավելի մեծ է, քան կանանց մոտ՝ նույնիսկ հաշվի առնելով մարմնի չափերը:
Կանանց եւ տղամարդկանց մոտ սրտի ձեւում տարբերությունները նվազում են տարիքի հետ, սակայն կառուցվածքում տարբերությունները պահպանվում են բոլոր տարիքային խմբերում եւ գերակշռում են ավելի մեծ տարիքում: