
Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ: Գեղեցիկ կադրերի համար Էվան, նույնիսկ, խենթ քայլի է դիմել, որի մասին պատմել է NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում՝ բացահայտելով իր մասին մի քանի այլ հետաքրքիր ու ընդհանուր փաստեր:
Էվա, առավոտդ սկսվում է…
Նախաճաշով եւ մի բաժակ սուրճով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Սառը սուրճ:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ոլոռով ապուր:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 168 սմ, քաշս՝ 59 կգ:
ղաների մեջ այն հատկանիշները, որոնք ամենից շատ ես գնահատում:
Հավատարմությունն ու ուժը, զարգացված լինելն ու զսպվածությունը:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
No Commemt…
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Էվա. անունս կրճատելը կամ փոփոխելը մի քիչ բարդ է:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Չունեմ… միգուցե, շատ արագ ատրակցիոնից վախենամ օգտվել (ժպտում է):
Ամբողջությամբ՝ style.news.am