
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում հաճախ է կիսվում անցյալում արված լուսանկարներով՝ մշտապես դրանք ուղեկցելով զվարճալի մեկնաբանությամբ։ Ամենից հաճախ դրանք ընտանեկան լուսանկարներ են, ինչպես, օրինակ, վերջինը՝ «հեռավոր 2011թ․- ից», որտեղ Գարիկն ու Ժաննան երջանիկ ժպտում են։ Երկուսն էլ նույն վանդակավոր վերնաշապիկներով են եւ գրեթե չեն փոխվել, միեւնույն է, կենսուրախ եւ գեղեցիկ: Ժաննա Լեւինան այն ժամանակ թխահեր էր:
https://www.instagram.com/p/CEn_9dSj_09/?utm_source=ig_embed
«Հեռավոր 2011թվական։ Մարտիրոսյանն այն ժամանակ դեռ ապրում էր թխահեր կնոջ հետ», – մակագրել է Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանի կնոջ շատ հետեւորդներ նրան շատ գրավիչ են համարե այդ կերպարում։ «Թխահեր, շատ լավն էիք։ Բայց շիկահեր նույնպես կրակ եք», «Չի կարելի այսքան գեղեցիկ լինել», «Ձեզ շատ է սազում այս գույնը»,- գրում են հետեւորդները։