Մոդել Քայա Գերբերն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, նշում է ծննդյան 19-ամյակը: Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի եւ գործարար Ռենդի Գերբերի գեղեցկուհի դուստրը վաղ տարիքից արդեն փայլել է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսին են՝ Vogue-ը, Teen Vogue-ը եւ Pop Magazine-ը:
Իր առաջին գովազդային արշավում Քայան նկարահանվել է 10 տարեկանում, որը Versace-ի մանկական հավաքածուի համար էր: 2017-ից Գերբերն ակտիվ մասնակցություն է ունենում հանրահայտ բրենդների նորաձեւության ցուցադրություններին: Առաջին անգամ գեղեցկուհուն բացահայտել են Ռաֆ Սայմոնսի Calvin Klein հավաքածուի ցուցադրության ժամանակ: Աղջիկն աշխատում է նաեւ այնպիսի խոշոր բրենդների հետ, ինչպիսիք են՝ Marc Jacobs, Burberry, Alexander Wang, Prada, Chanel, Saint Laurent, Alexander McQueen եւ Versace:
«Ինձ համար անչափ կարեւոր է լավ օրինակ լինել երիտասարդ աղջիկների համար, որպեսզի նրանց մայրերն էլ ցանկանան, որ իրենց դուստրերը հենց այսպիսին լինեն»: