
Ռոբերտ Դաունի կրտսերը հաստատել Է, որ չի պատրաստվում այլեւս հայտնվել Marvel-ի կինոաշխարհի ֆիլմերում:
Հաղորդավար Ջեյսոն Բեյթմանի ուղիղ հարցին, թե որ փուլում են գտնվում Marvel ստուդիայի հետ նրա նախագծերը, 55-ամյա դերասանը պատասխանել Է. «Դրանք բոլորն ավարտվել են»:
Ավելի վաղ լուրեր Էին պտտվում, որ նա կարող Է վերադառնալ «Սեւազգեստ այրին» կինոնկարում Երկաթե մարդու դերին:
Դաունի կրտսերն ինքը դեռ հունվարին ասում Էր, թե հազիվ թե շարունակի համագործակցել ստուդիայի հետ:
«Սեւազգեստ այրին» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղացել Է Սքառլեթ Յոհանսոնը, վարձույթում կհայտնվի 2020 թվականի նոյեմբերի 5-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: