
ՌԴ ՊՆ նախարար, Ռուսական աշխարհագրական միության ղեկավար Սերգեյ Շոյգուն kp.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ հայրենագիտություն և աշխարհագրություն առարկաները չափազանց կարևոր են սերունդների դաստիարակության համար: Ռուսաստանում աշխարհագրություն առարկան մղվել է ետին պլան և այնպես է ստացվում, որ կրթություն ստացող սերունդը տեղյակ չէ իր իսկ երկրից: Նրա խոսքով. «Աշխարհագրության քննությունը դպրոցներում հրատապ է, թե չէ՛, աշակերտներից շատերի համար Վոլգան թափվում է Բայկալ»,- ասել է նախարարը:
kp.ru