Պե՞տք է արդյոք լվանալ միսը եփելուց առաջ
Advertisement 1000 x 90

Պե՞տք է արդյոք լվանալ միսը եփելուց առաջ

Պե՞տք է արդյոք լվանալ միսը եփելուց առաջ: Շատ մարդիկ, առանց երկմտելու, կպատասխանեն այո: Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

2019-ին անցկացված փորձարկումը ցույց է տվել, որ հում միսը կամ թռչնամիսը լվանալը վատ գաղափար է, քանի որ այն կարող է աղիքային թունավորումների պատճառ դառնալ: Այս փորձի ընթացքում 300 մարդու բաժանել են երկու խմբի և խնդրել են հավից ճաշ պատրաստել, որն ավելի վաղ նախապես արհեստականորեն վարակվել էր E.coli-ով: Մի խմբի մասնակիցները պետք է հավը չլվանային եփելուց առաջ, իսկ երկրորդի մասնակիցներին ոչ մի հրահանգ չէր տրվել, և նրանց կեսը լվացել էր միսը:

Փորձի մասնակիցների կողմից պատրաստված ուտեստների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հավը լվացողների ճաշերը վարակված էին նույն E. coli-ով: Զարմանալին այն էր, բակտերիաներ են հայտնաբերվել նրանց 20 տոկոսի մոտ, ով միս չէր լվացել: Պարզվել է, որ ոչ բոլոր մարդիկ գիտեն ինչպես ճիշտ ախտահանել իրենց ձեռքերը, աշխատանքային մակերեսները և սպասքը, այդ իսկ պատճառով հում մսից բակտերիաներն անցնում են պատրաստի ուտեստին: Մասնակիցների 14 տոկոսի մոտ լվացարաններում դեռ մանրէներ կային նույնիսկ դրանք լվանալուց և ախտահանելուց հետո:

Medportal.ru-ի փոխանցմամբ` ամենից հաճախ խոհանոցում մթերքների հետ միասին մնում են ոչ անվնաս սալմոնելլան, նորովիրուսը, կամպիլոբակտերը և տոքսոպլազման: Երբ մի կտոր միսը կամ թռչնամիս պահում ենք հոսող ջրի տակ, այդ մանրէները փոքր կաթիլների հետ միասին տարածվում են շուրջբոլորը:
Փորձի համադրողը` ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը (USDA), միսը լվանալը համարում է հնացած սովորություն, քանի որ միսը ճիշտ եփելը մանրէներ է սպանում, այն նախապես լվանալ պետք չէ: Իսկ եթե ​​ցանկանում եք ազատվել հում մսի լորձից կամ դրա վրա իսկապես ինչ-ոչ բան կան, ապա կարող եք ոչ թե հոսող ջուր, այլ թղթե սրբիչ օգտագործել:

USDA-ն 3 կանոն է առաջարկում` մսամթերքի անվտանգ պատրաստման համար

  1. Նախ` աղցան, ապա` միս: Նախ պետք է պատրաստել այն, ինչը ջերմամշակման կարիք չունի. այդպես «կեղտոտ» սննդից մաքուրին մանրէներ փոխանցլեու հավանականությունն ավելի քիչ կլինի:
  2. Լվացեք, ապա ախտահանեք: Միսը վերամշակելուց անմիջապես հետո անհրաժեշտ է լվանալ և ախտահանել լվացարանը, կտրելու տախտակը, այնուհետև 20 վայրկյան ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով:
  3. Եփել ճիշտ ջերմաստիճանում.
    .  Խոզի, տավարի, գառի կամ հորթի միսը` 63 °С
    .  Աղացած միսը` 71 °С
    .  Թռչնամիսը ցանկացած ձևով` 74 °С

Մսից և հավից բացի, անիմաստ է լվանալ նաև սունկը և ձուն: Իսկ ահա բանջարեղենն ու պահածոները մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ խոզանակով լավ լվանալ:

med.news.am