Ջոնի Դեփը Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանն է ճանաչվել ըստ Forbes հանդեսի վարկածի
Advertisement 1000 x 90

Ջոնի Դեփը Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանն է ճանաչվել ըստ Forbes հանդեսի վարկածի

Ջոնի Դեփը, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել է Հոլիվուդի 2016 թվականի ամենագերագնահատված 10 դերասանների ցուցակը: Հաշվի են առնվել երեք առավել նշանակալի կինոժապավենները, որոնց դերասանը մասնակցել է մինչև 2016 թվականի հունիսը, հիմնական չափանիշը դերասանի հոնորարի նկատմամբ ֆիլմից ստացված հասույթի հարաբերակցությունն է:

Ֆիլմից շահույթի նկատմամբ Դեփի հոնորարի հարաբերակցությունը կազմել է 2,8: Պարզվել է, որ ֆինանսական տեսակետից առավել ձախողվածը եղել է նրա մասնակցությունը «Ալիսան հայելիների աշխարհում» կինոնկարին. 170 մլն դոլար բյուջեի դեպքում կինոժապավենը հավաքել է 300 մլն դոլար:

Ցուցակում նաև հայտնվել են կատակերգու դերասաններ Ուիլ Ֆերելը և Ադամ Սենդլերը, դերասաններ Ջորջ Քլունին, Մարկ Ուոլբերգը, Ջուլյա Ռոբերտսը և «Օսկար» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Լեոնարդո դի Կապրիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: