
Ավստրալիայում վաճառվում է աշխարհի ամենաարագ լիմուզինը՝ Ferrari 360 Modena-ն: Իր տեսակում միակ սուպերմեքենան գնահատվում է 400.000 ԱՄՆ դոլար: Մեքենայի վազքը 65 հազար կմ է, գրում է Daily Mail-ը:
Ferrari 360 Modena լիմուզինի առավելագույն արագությունը ժամում 270 կիլոմետր է:
Լիմուզինի սրահը կարող է տեղավորել 10 մարդ:
Մեքենան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես իր դասի ամենաարագ մեքենա և որպես ամենաերկար Ferrari:
Պատրաստեց Անի Գաբուզյանը