Կենդանակերպի յուրաքանչյուր նշան օժտված է բնավորության բացառիկ գծերով, իսկ իմաստնությամբ՝ այս երկուսը:
Այս մասին գրում է gornnisa.ru-ն:
Եվ այսպես, որո՞նք են այդ նշանները:
Ջրհոս՝ 21.01 – 18.02
Հանճար է, երբեմն՝ չճանաչված ու չընդունված, հեղափոխական և փիլիսոփա, մտածող: Նա մի քայլ առաջ է միշտ, շարունակ մի ոտքը՝ վաղվա օրվա մեջ: Օժտված է հիանալի կանխազգացմամբ ու կարող է կանխատեսել ապագան:
Իմաստնությունն արտահայտվում է տարիների հետ, երբ հարթվում է էքսցենտրիկությունը ու չափից առավել անկախությունը և գալիս է կյանքի իմաստի, կենցաղի ու գոյության խորը գիտակցությունը:
Ջրհոսի բնավորության գծերը՝
Առավելությունները՝ հումանիտար հակվածություն ունի, անկախ է, օրիգինալ ու առաջադեմ:
Թերությունները՝ օտարոտի լինելը, փոխզիջումների չգնալը, ավելորդ տաքարյունությունը ու զգացմունքայնությունը:
Սիրում է՝ լավ ունկնդիրների, ինտելեկտուալ խոսակցություններ, օգնել այլ մարդկանց, մտերիմների ու ընկերների հետ՝ երեկույթներ:
Չի սիրում՝ հակառակ մտածողություն ունեցող մարդկանց, ձանձրույթ, չկատարված խոստումներ ու սեփական ազատության սահմանափակում:
Կշեռք՝ 24.09 – 23.10
Կշեռքն ինքնին փոխզիջում և հավասարակշռություն է, արդարամտություն և իմաստնություն:
Կշեռքներին դուր է գալիս սոցիալական փոխգործակցությունն ու ուրիշ մարդկանց հետ շփումը: Նրանց իմաստնությունն ավելի շատ կենսական է, խելամիտ, կենսափորձով ապացուցված:
Կշեռքներն ազնիվ են և տեսնում են, երբ իրենց խաբում են:
Նրանց կենսական իմաստնությունը գալիս է տարիների հետ, երբ հեռանում են նրանց անվճռականությունն ու անկանխատեսելիությունը:
Կշեռքի բնավորության գծերը՝
Առավելությունները՝ դիվանագետ է, արդարամիտ, սոցիալականացված, բարի:
Թերությունները՝ անվճռականություն, անկանխատեսելիություն, սեփական հետաքրքրությունների ու շահերի համար կռիվ տալու անկարողություն:
Սիրում են՝ ներդաշնակություն, այլ մարդկանց հետ շփումներ:
Չեն սիրում՝ կոնֆլիկտներ և անարդարություն:
Եվ Ջրհոսը, և Կշեռքը, անկասկած, օժտված են բացառիկ ինտելեկտուալությամբ, հինաալի խելքով ու գերազանց գիտելիքներով:
Սրանք Կենդանակերպի ամենաիմաստուն նշաններն են, բայց միևնույն ժամանակ՝ նրանք այնքան տարբեր են:
Պատրաստեց 168.am-ը