
Օրերս Կրեմլում կայացավ ամանորյա «Տաշի շոուն», որը «Արմենիա TV»-ի եթերում կլինի Նոր տարվա գիշերը: Համերգի կազմակերպիչ «Euromusic Entertainment» ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը Tert.am Life-ին է տրամադրել միջոցառման չհրապարակված լուսանկարները:
Հայկական շոու բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից շատերը մասնակցել են շոուին և կապահովեն հայերի ամանորյա բարձր տրամադրությունը: Այս տարի շոուն միայն աղջիկներ են վարելու՝ կինոյի և թատրոնի դերասանուհիներ՝ Լուիզա Ներսիսյանը, Մերի Մակարյանը, Ալինա Մարտիրոսյանը, Ելենա Վարդանյանը, Գայանե Ավետիսյանը, Աննա Դավթյանը և Թամարա Պետրոսյանը: