Հիվանդությունները, որոնց դեպքում անհրաժեշտ է իմունոդեպրեսիվ դեղամիջոցներ ընդունել, բացարձակ հակացուցված են կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: Այսպիսի կարծիք է հայտնել իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը (Ռուսաստան) «Վեչեռնյայա Մոսկվա» թերթին տված հարցազրույցում:
Այդպիսի հիվանդությունների շարքում նաև ուռուցքները: Սակայն վերջիններիս դեպքում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: «Եթե բուժում կա, ապա այն ուղեկցվում է իմունոդեպրեսիայով: Ստացվում է, որ մի կողմից կան ցուցումներ, իսկ մյուս կողմից` հակառակը, կա հակացուցում: Ուստի պատվաստումների հետ կապված բոլոր նմանատիպ հարցերը պետք է որոշի հիվանդի բուժող բժիշկը»,- ասել է մասնագետը:
COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ հակացուցումների թվում են բորբոքային և աուտոիմունային հիվանդությունները, կարմիր գայլախտը և արյան համակարգային հիվանդությունները: