Մեծահասակները կարող են միանգամից 50 գրամ շոկոլադ ուտել: Նման կարծիք են հայտնել «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Նրա խոսքով՝ ցանկալի է ուտել շաբաթական 2 անգամից ոչ ավել: Մինչեւ 3 տարեկան երեխաներին կտրականապես խորհուրդ չի տրվում շոկոլադ տալ, քանի որ այն կարող է շատ ծանր մարսվել: 5-6 տարեկանից երեխաները կարող են շաբաթական 2 անգամ 20 գրամ շոկոլադ ուտել:
Մասնագետների կարծիքով՝ չափավոր քանակով շոկոլադն օգտակար է, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացումն ու ամրապնդում իմունիտետը: Շոկոլադը բարձրացնում է նաեւ աշխատունակությունն ու խթանում մտավոր գործունեությունը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադը կարող է նաեւ օգտակար լինել միջին տարիքի մարդկանց համար. այն օգնում է կանխել լսողության կորուստն ու ականջներում աղմուկի առաջանալը: Խորհուրդ է տրվում շոկոլադ ուտել դեպրեսիայի ժամանակ. շոկոլադի մեջ պարունակվում են մի շարք հոգեակտիվ բաղադրիչներ, այդ թվում՝ անանդամինի նմանակներ, որոնք կանաբինոիդների նման էյֆորիա են առաջացնում: Բացի այդ, ընդամենը 20 գրամ շոկոլադի օգտագործումը կարգավորում է զարկերակային ճնշումը, այդ պատճառով մուգ շոկոլադը ցուցված է նաեւ հիպերտոնիայով տառապող մարդկանց: