
40 տարուց էլ պակաս ժամանակահատվածում վայրի բնության պոպուլյացիան նվազել է 68%-ով: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի զեկույցին:
Զեկույցում նշվում է, որ վերջին 36 տարիների ընթացքում կաթնասունների, թռչունների, ձկների, սողունների և երկկենցաղների ավելի քան 4.392 տեսակ կրճատվել է:
Փորձագետների կողմից ուսումնասիրությունը կատարվել են 1970-2016 թվականներին:
Գյուղատնտեսական արտադրանքի ընդլայնումը և վայրի բնության գերշահագործումը կենդանական աշխարհի ոչնչացման հիմնական գործոններն են:
Գիտնականները նախազգուշացնում են, որ էկոհամակարգերի ոչնչացման պատճառով առաջիկա տասնամյակների ու դարերի ընթացքում շուրջ մեկ միլիոն կենդանիներ, բույսեր և միջատներ կարող են ամբողջովին վերանալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը