Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը նկարահանվել է տղամարդկանց հագուստի Brioni իտալական ապրանքանիշի գովազդում: Դերասանի լուսանկարները հայտնվել են ընկերության պաշտոնական կայքում:
Հայտնի է, որ 56-ամյա դերասանը դարձել է ապրանքանիշի աշուն-ձմեռ հագուստի հավաքածուի դեմքը:
Սև ու սպիտակ լուսանկարներում Փիթը հանդես է եկել ապրանքանիշի կոստյումով, վերարկուով և այլ տպավորիչ հանդերձանքներով:
Լուսանկարներն արվել են շվեդ լուսանկարիչ Միքայել Յանսոնի կողմից: Brioni-ի նոր հավաքածուն ստացել է Legends of Classics անվանումը, և այն համընկել է ապրանքանիշի 75-ամյակի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը