
Գիտնականները փրկել են հազվագյուտ բիրմայական կրիաներին ոչնչացումից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կենդանիների իրավունքների պաշտպանները փրկել են հազվագյուտ «ժպտացող» կրիաներին: Բիրմայական կրիան ապրում է միայն Մյանմայի գետերում, իսկ 2000 թվականին այս տեսակը գտնվում էր լիակատար ոչնչացման եզրին:
20 տարի շարունակ ակտիվիստները կարողացան փրկել հազվագյուտ կենդանիներին՝ վերականգնելով նրանց բազմացումը մինչև հազար առանձնյակի:
Բազմացումը վերականգնելու համար կրիաները հինգ տարի անցկացնում են հատուկ գոտում, իսկ հետո նրանց բաց են թողնում վայրի բնություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը