
Բրիտանացի ռեժիսոր և պրոդյուսեր Ռիդլի Սքոթը խոսել է «Այլմոլորակային» ֆիլմաշարից նոր գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարահանելու մասին: Նոր կինոնկարի սյուժեն չի բացահայտվում, գրում է IndieWire-ը:
Սքոթի խոսքով՝ պրիքվելը դեռ մշակման փուլում է:
«Մենք արդեն փորձել ենք ևս մեկ անգամ անիվ հորինել «Այլմոլորակային. պատգամ» (2017) և «Պրոմեթևս» (2012) ֆիլմերով: Արդյո՞ք մենք դա կրկին կանենք, վիճելի է»,- ընդգծել է ռեժիսորը:
Նա չի պատասխանել հարցին, թե ինչի մասին է լինելու նոր ֆիլմը:
Հիշեցնենք, որ Ռիդլի Սքոթի «Այլմոլորակային» բնօրինակ ֆիլմը, որում գլխավոր դերը խաղացել է Սիգուրնի Ուիվերը, թողարկվել է 1979 թվականին: Ֆիլմն ունի մի քանի շարունակություններ, որոնց ռեժիսորներն են Ջեյմս Քեմերոնը, Դեյվիդ Ֆինչերը և Ժան-Պիեռ Ժենեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը