Հնդկաստանի Բանգալոր քաղաքում գործող Wakefit սթարթափը, որը զբաղվում է քնի համար նախատեսված ապրանքների մշակմամբ, հայտարարել է, որ նոր աշխատակիցներ է հավաքագրում: Աշխատանքի գլխավոր պահանջը ամեն օր առնվազն ինը ժամ քնելն է, գրում է Republic World-ը:
Ակնկալվում է, որ աշխատողները 100 օր անընդմեջ քնելու են օրական ինը ժամ: Նման աշխատանքի համար աշխատակցին կվճարվի 100 հազար հնդկական ռուփի աշխատավարձ (մոտավորապես 1.3 հազար ԱՄՆ դոլար):
Բացի այդ, աշխատակիցները պարտավորվելու են վարել քնի օրագիր:
Նշվում է, որ այս աշխատանքի հավակնորդները չպետք է ակտիվ լինեն սոցիալական ցանցերում, չպետք է չարաշահեն կոֆեին պարունակող ըմպելիքները:
Նրանց հետ կաշխատեն ֆիթնեսի մարզիչները, սննդաբաններն ու հոգեբանների թիմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը