
Ֆրանսիայում մի մարդ պատահաբար պայթեցրել է իր տունը, երբ փորձել է ճանճ սպանել: Այս մասին հաղորդում է France Bleu-ն:
Ֆրանսիայում 80-ամյա մի բնակիչ ճաշելու ընթացքում ճանճի է նկատել: Որպեսզի միջատը նրան չանհանգստացնի, նա որոշեց օգտագործել էլեկտրական ճանճասպան:
Պարզվել է, որ թոշակառուի տանը գազի բալոն է արտահոսում: Ճանճասպանի կայծը պայթեցրել է բենզինի բալոնը՝ ոչնչացնելով տան մի մասը:
Տղամարդը ձեռքի այրվածք է ստացել և տեղափոխվել Լիբուրնի հիվանդանոց: Պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է խոհանոցն ու տան տանիքի մի մասը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը