Երկվորյակներ: Երկվորյակները միշտ բազմաթիվ մտքեր ունեն, նրանց ուղեղը երբեք չի հանգստանում: Նրանք շատ են մտածում, մտքերը կիսում ընկերների հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որքան հնարավոր է՝ խորասուզվել խոսակցության մեջ, զարգացնել թեման: Նրանք հակված են բարդացնել իրավիճակը, մտածել վատի մասին, ապրումներ ունենալ այդ պատճառով:
Կույս: Կույսերը միշտ տեղեկատվություն են փնտրում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան են տարվում տեղեկատվության հավաքմամբ, որ մոռանում են ամեն բանի մասին: Այո՛, Կույսերը կարողանում են նոր կարողություններ ձեռք բերել, բայց չեն կարողանում հանգստանալ:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մտածող են, բայց ձգտում են ամեն ինչում վերևից նշաններ և հուշումներ տեսնել: Զգույշ ընտրեք բառերը, երբ խոսում եք Կարիճների հետ, քանի որ նրանք կարող են սխալ մեկնաբանել դրանք: Կարիճները մշպատես փորձում են վերլուծել ամենը, ինչ կատարվում է աշխարհում: Նրանց հայացքից քիչ բան է վրիպում: Այս ամենը, իհարկե, Կարիճներից շատ ուժ ու ժամանակ է խլում:
Աղեղնավոր: Աղեղնավորների համար շատ դժվար է որոշում կայացնել և հավատարիմ մնալ դրան: Որպես կանոն՝ շատ տեղեկատվություն են ստանում, ապա երկար տատանվում, մտածում, հետո միայն գործում ու գրեթե անմիջապես զղջում այդ մասին:
Այծեղջյուր: Երբ Այծեղջյուրները պատրաստվում են գործողություններ ձեռնարկել, ցանկանում են վստահ լինել, որ ամեն բան հարթ կընթանա: Այդ ամենը պահանջում է մանրամասն ծրագրել և հաշվի առնել բոլոր հանգամանքները: Խնդիրն այն է, որ իդեալական ժամանակը կարող է երբեք չգալ: Այդ ժամանակ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հայտնվում են անորոշության մեջ: Միշտ կենտրոնանում են փոքր դետալների վրա, իսկ եթե որևէ մանրուք կասկած է առաջացնում, Այծեղջյուրներն ամեն բան նորից են սկսում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չափից շատ ժամանակ են վատնում՝ ռիսկի դիմելու և գործելու փոխարեն:
Ջրհոս: Ջրհոսների գլխում միշտ նոր մտքեր և հին խնդիրների լուծման տարբերակներ են պտտվում: Հաճախ լուծումը հանգեցնում է այլ հարցերի և խնդիրների, որոնք պատասխանների կարիք ունեն: Ջրհոսները ստիպված են լինում մտածել նաև այդ մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են հրաշալի գաղափարներ ունենում:
Նյութը Flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը