Ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դաթունան ցանկանում է գնել Վլադիմիր Լենինի մարմինը և տեղադրել այն Վաշինգտոնում կառուցված դամբարանի կրկնօրինակում: Մումիայի համար նա պատրաստ է նախնական ներդրում կատարել՝ մեկ միլիոն դոլար, գրում են ռուսական տեղեկատվամիջոցները:
«Ամերիկացիները հոգնել են ագրեսիվ կապիտալիզմի քաղաքականությունից, որի ընթացքում նրանք ստիպված են ամբողջ կյանքի ընթացքում մարել վարկերը և չունենալ բժշկության անվճար հասանելիություն»,- ասել է Դաթունան:
Նա հավելել է, որ Լենինն ու իր դամբարանը փոփոխությունների ամենավառ խորհրդանիշերն են, որոնք այժմ ԱՄՆ-ին ավելի շատ են պետք, քան ռուսներին:
Վլադիմիր Լենինի մարմինը 96 տարի պահվում էր Ռուսաստանի մայրաքաղաքի Կարմիր հրապարակում գտնվող դամբարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը