Ամերիկացիները սկսել են իրենց երեխաներին ավելի հաճախ անվանել դերասան Քիանու Ռիվզի պատվին: Նրա անունն ազգային վարկանիշում բարձրացել է 177 աստիճանով և այժմ զբաղեցնում է 630-րդ հորիզոնականը, գրում է New York Post-ը:
Մեծ ժողովրդականություն է վայելում արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու անունը՝ Արչի:
123-րդ հորիզոնականում Սեյնթ անունն է, որը կրում է Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի երեխան:
Նշվում է նաև, որ փոփոխություններ են տեղի ունեցել ամենատարածված իգական անունների դասակարգման մեջ: Այժմ ամերիկացիների շրջանում սիրված անունների առաջին հորիզոնականում է Օլիվիան: Այս անունը գերազանցեց Էմմային:
Էմմային հաջորդում են Ավան, Սոֆիան և Իզաբելլան:
Լիամը գլխավորում է ամենատարածված արական անունների ցուցակը, որն ամերիկացիները տալիս են իրենց երեխաներին արդեն երրորդ տարին անընդմեջ: Հաջորդը Նոյն է, Օլիվերը, Ուիլյամը և Էլայջան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը