Դարտմութի քոլեջի և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտնականները պարզել են, թե որն է մարդու «ամենադժբախտ տարիքը»: Պարզվել է՝ այն 47-48 տարեկանն է: Այս ժամանակահատվածում սթրեսի մակարդակը հասնում է գագաթնակետին, ֆինանսական խնդիրներ են առաջանում, և մազերը սկսում են շատ արագ սպիտակել, գրում է Daily Mail-ը:
Մասնագետներն ուսումնասիրել են 145 երկրներից շուրջ 500 հազար մարդու տվյալներ: Նշվում է, որ հարուստ և աղքատ երկրների միջև տարբերությունը փոքր է:
Փորձագետները հավելում են, որ «դժբախտ տարիքը» համընդհանուր է և, սկզբունքորեն, նույնն է մարդկանց համար՝ անկախ սեռից, տարիքից, բնակության երկրից, ընտանեկան և սոցիալական կարգավիճակից:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ դժբախտության պատճառը մարդու մարմնի կենսաքիմիական գործընթացներն են:
Բայց կա նաև լավ նորություն. 65-70 տարեկանում երջանկությունը կրկին վերադառնում է և հասնում գագաթնակետին 80 տարեկան հասակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը