Կորոնավիրուսն ավելի հաճախ է տարածվում եկեղեցիներում և աղոթքի այլ վայրերում. նման վայրերում վարակման ռիսկը 4 անգամ ավել է, քան` հասարակական տրանսպորտում: Այս մասին են գրել Զոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների հետազոտության մեջ:
Ըստ Hightech.fm-ի` վերոնշյալ հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 1000 մարդու վարակման դեպքերի թիվն ու եղանակը Մերիլենդ նահանգում: Ինչպես պարզվել է, շաբաթվա ընթացքում առնվազն 3 անգամ աղոթատեղիներ հաճախող հիվանդների` կորոնավիրուսով վարակման հավանականությունը 16 անգամ ավելի մեծ է, քան` կարանտինին հետևողների դեպքում:
Ավելին` եկեղեցիներում վարակման ռիսկը 4 անգամ ավել է, քան` հասարակական տրանսպորտում:
«Մեր արդյունքները հաստատում են այն գաղափարը, որ եթե դուրս եք գալիս փողոց, ապա պետք է հնարավորինս հաճախ սոցիալական հեռավորություն պահպանեք: Սա վարակման հավանականությունը նվազեցնելու ամենադյուրին միջոցներից մեկն է»,- ասել է Բլումբերգի դպրոցի համաճարակաբանության դոցենտ և Զոնս Հոփկինսի բժշկական դպրոցի բժշկության ամբիոնի դոցենտ Սունիլ Սոլոմոնը:
Գիտնականները նշել են նաև, որ պակաս ռիսկային է այցելել աղոթատեղիներ, որտեղ պահպանված են անվտանգության ընթացակարգերը: Սակայն համավարակի մեկնարկից ի վեր եղել է մի քանի դեպք, երբ եկեղեցական հավաքները կորոնավիրուսի տարածման աղբյուր են դարձել` երբ մեկ հիվանդը կարող է վարակել ավելի քան 50 այլ մարդու: