Բժիշկ-սննդագետ Իննա Կոնոնենկոն «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նշել Է այն մթերքները, որոնց օգտագործումը նախաճաշին կարող Է վնասել առողջությանը եւ հանգեցնել ճարպակալման:
Առաջին հերթին մասնագետը հանձնարարել Է առավոտվա օրաբաժնից բացառել արագ եփվող շիլաները, քանի որ դրանք կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ առաջ բերում ինսուլինի արտանետում:
«Իսկ արդյունքում ստացվում Է, որ ո՛չ ստամոքսում կա այդ շիլան, ո՛չ արյան մեջ՝ գլյուկոզա, եւ մարդը կրկին ուտել Է ցանկանում»,-բացատրել Է նա:
«Վտանգավոր նախաճաշերի» ցուցակում նաեւ հայտնվել են մյուսլիները եւ փաթիլները՝ կաթի կամ հյութի մեջ լցրած, բուտերբրոդները եւ ջեմերով տոստերը: Բացի այդ, Կոնոնենկոն ցրել Է թարմ քամած հյութերի եւ սմուզիների օգտակարության մասին առասպելը: Դրա հետ մեկտեղ ֆրուկտոզայի քանակությունը կախված Է մրգի տեսակից: «Մի կողմից՝ գլյուկոզան Է, իսկ մյուս կողմից՝ ֆրուկտոզան:
Ամբողջ ֆրուկտոզան արագորեն հայտնվում Է լյարդի մեջ, որտեղ վերածվում Է լյարդի ճարպի: Այստեղից Էլ ստացվում Է, որ մենք քաշ ենք հավաքում»,- եզրափակել Է նա: