Աշխարհում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում մարդիկ դիմում եմ ավանդական և նորարարական պաշտպանության մեթոդների՝ փորձելով վիրուսի հետ ապրել կողք-կողքի, սակայն նաև անվտանգ միջավայր ստեղծել իրենց համար:
Վիրուսից պաշտպանություն ապահովող նման նորարարական սարքերի շարքին է դասվում վերջերս շուկայում ներկայացված MicroClimate Air սաղավարտը, գրում է boredpanda.com կայքը:
Աղբյուր մանրամասնում է, որ այս սաղավարտները հատկապես կհավանեն գիտական ֆանտաստիկա ժանրի սիրահարները, քանի որ դրանք կրողներն այնպիսի տեսք ունեն, կարծես հենց նոր են տիեզերանավից դուրս եկել:
Նշվում է, որ սոցցանցերում մեծ իրարանցում առաջացրած այս սաղավարտի ներսում կան հատուկ ֆիլտրման և օդափոխության համակարգեր, որոնք մարդու համար «թարմ և առանց գոլորշի» միջավայր են ապահովում:
Հայտնի է, որ այս սաղավարտները կարելի է ձեռք բերել 199 դոլարով: