Ամենավնասակար նախաճաշը․ Ի՞նչ չարժե ուտել առավոտյան
Advertisement 1000 x 90

Ամենավնասակար նախաճաշը․ Ի՞նչ չարժե ուտել առավոտյան

Նախաճաշին չարժե ուտել արագ պատրաստման շիլաներ, քանի որ դրանք կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և առաջացնում ինսուլինի արտադրում։ Այս հորմոնն իր հերթին բերում է գլյուկոզայի մակարդակի նվազման, և մարդը շուտով կրկին քաղց է զգում։ Այս մասին հայտնում է բժիշկ-սննդաբան Իննա Կոնոնենկոն (Ռուսաստան)։

Նախաճաշին չհամապատասխանող մթերքների ցանկի մեջ են մտել նաև մյուսլիներն ու փաթիլները՝ կաթով կամ հյութով, հայտնում է «Հինգերորդ ալիքի» կայքը։

Կոնոնենկոն նաև խորհուրդ չի տալիս առավոտյան ժամերին խմել թարմ քամած հյութ և սմուզի, ինչպես նաև ուտել բրդուճներ և ջեմով կամ շոկոլադի մածուկով հաց։ Բանն այն է, որ մրգային ըմպելիքները մեծ քանակությամբ պարզ շաքար են պարունակում։

«Մի կողմից դա գլյուկոզա է, իսկ մյուս կողմից՝ ֆրուկտոզա։ Ամբողջ ֆրուկտոզան արագ հայտնվում է լյարդում, որտեղ վերածվում է լյարդային ճարպի։ Այստեղից էլ ստանում ենք քաշի ավելացում»,- ասել է մասնագետը։

med.news.am