
Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով իր հետեւորդների նա կիսվել է նոր լուսանկարով։
Իր Instagram-ում հրապարակած սեւ-սպիտակ կադրում Արմեն Պետրոսյանը ձեռքերով բռնել է գլուխը, իսկ հրապարակմանը կից հումորային գրառում է կատարել․ «45 տարին չոքեց դուռս, սեւ մազերս չթափվեց բուռս))))»։