Չինական Սուցիան քաղաքում հավը կանաչ նախշավոր ձու է ածել, հայտնում է Daily Star-ը:
Արտասովոր գտածոն հայտնաբերել է Չինաստանի արևելյան նահանգի Գաո անունով բնակչուհին: Նրա հավերից մեկը կանաչ երկրաչափական նախշերով ձու է ածել:
Հավի տերը նշել է, որ մնացած ձվերը ոչնչով աչքի չեն ընկնում: Տեղացի անասնաբույժ Չժան Վենչենը ենթադրում է, որ գույնը պայմանավորված է թռչնի սննդակարգի փոփոխությամբ: Բայց տանտիրուհին հավաստիացնում է, որ ինքը չի փոխել հավերի սննդակարգը:
Չինուհին որոշել է չկոտրել ձուն, ուստի անհայտ է, թե արդյո՞ք դրա ներսում անոմալիաներ կան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը