Թոմ Քրուզը նկարահանումների համար տիեզերք կթռչի
Advertisement 1000 x 90

Թոմ Քրուզը նկարահանումների համար տիեզերք կթռչի

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը 2021 թվականին տիեզերք կթռչի ֆիլմում նկարահանվելու համար: Այս մասին հաղորդում է Space Shuttle Almanac-ի թվիթերյան էջը:

Դերասանի թռիչքը տիեզերք ներառված է Միջազգային տիեզերակայանի թռիչքուղում: Թռիչքը նախատեսված է 2021 թվականի հոկտեմբերին:

Դերասանի հետ միասին տիեզերք է թռչելու ֆիլմի ռեժիսոր Դուգ Լայմանը, ով նկարահանել է «Ապագայի սահման» ու «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմերը:

Նրանց «զբոսաշրջային թռիչքը» կիրականացվի Իլոն Մասկի Crew Dragon տիեզերանավով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը