
Ամբողջ հանրության ուշադրությունն այս օրերին Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններն են։ Հայրենիքին աջակցություն են հայտնել մի շարք հայտնիներ։
Instagram-յան էջում տեղեկատվական հրապարակումներ է կատարում նաեւ դերասան Մկրտիչ Արզումանյանը։ Նա նաեւ նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում գրել է՝ «հաղթելու ենք»՝ օգտագործելով նաեւ «ուժեղ Արցախ» հեշթեգը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում դերասանը գրել էր. «Աստված պահապան մեր տղերքին»։