Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի սրման առաջին իսկ օրերից բացահայտ աջակցում է Հայաստանին եւ Արցախին։ Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածուն այսօր յուրօրինակ կերպով է աջակցություն հայտնել … խնամքի կոսմետիկայի օգնությամբ։
https://www.instagram.com/p/CF1SMv1FQoh/?utm_source=ig_embed
«Սա, իհարկե, հատուկ չի արված, բայց ձեռքերի համար քսուքը, որը ես օգտագործում են մեքենայում՝ ստեղծված է Հայաստանում՝ «Born in Armenia»։ Գոնե ինչ-որ աջակցություն»,- Insatgram-յան էջի Stories բաժնում ասում է Քսենիան։
Լրագրողը ցույց է տվել հայկական «2211» ապրանքանիշի քսուքի՝ գրեթե դատարկ տարան։






