«Երբ խաղաղ լինի, անպայման Հայաստան այցելեք». Ժաննա Լեւինա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երբ խաղաղ լինի, անպայման Հայաստան այցելեք». Ժաննա Լեւինա

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող, վերջերս նաեւ հայտնի շոուի հաղորդավարուհի Ժաննա Լեւինան, Հայաստանի համար բարդ օրերին ամեն կերպ աջակցում է հայերի ու բոլոր հետեւորդների մարտական ոգուն։

Ընդ որում, Ժաննա Լեւինան միշտ է Հայաստանի հետ՝ ե՛ւ ուրախության, ե՛ւ վշտի պահերին, ինչի համար արժանացել է լսարանի հարգանքին։ Հիմա էլ նա Instagram-յան էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է սարերի ֆոնին։

«Իմ հաշիվը բազմազգ է, ինչի համար հպարտ եմ։ Երբ խաղաղ լինի, պարտադիր Հայաստան այցելեք։ Գեղեցիկ, հյուրընկալ, ջերմ երկիր, որը բացում է իր հոգին, նվիրում ամբողջ սերը»,- գրել է նա։

style.news.am