«Արցախը Հայաստան է». բելգիահայ երգչուհի KeyOh-ի կոչին տեսաուղերձով միացել են տարբեր երկրների ներկայացուցիչներ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Արցախը Հայաստան է». բելգիահայ երգչուհի KeyOh-ի կոչին տեսաուղերձով միացել են տարբեր երկրների ներկայացուցիչներ

Արցախում տիրող ադրբեջանական հարձակումներն անտարբեր չեն թողել ոչ մի հայի, այդ թվում` բելգիագայ հայտնի երգչուհի KeyOh-ին (Կարինե Օհանյան), որն իր օտարազգի ընկերների հետ, ի աջակցություն Արցախի ու Հայաստանի, հանդես է եկել տեսաուղերձով: «Արցախը Հայաստան է»` տարբեր լեզուներով հղում են տարբեր երկրների ներկայացուցիչները:

https://www.instagram.com/p/CF4LUV6hwBe/?utm_source=ig_embed

«Արցախը Հայաստան է. միշտ է եղել ու կլինի: Թողեք ապրենք խաղաղության մեջ, քանի որ մենք պատերազմ չենք ուզում:

Մեր երկրի վրա հարձակում է եղել սեպտեմբերի 27-ին, իսկ ձեզանից շատերն այսքան օր լռել են դրա մասին, բայց հիմա էլ չեք կարող ասել, թե չգիտեք` ինչ է տեղի ունենում:

Մեզ վրա հարձակվել են մի խաղաղ գիշերվա ընթացքում, ինչպե՞ս կարող է սա ձեզ համար նորմալ լինել:

Ես այնքան շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր կանգնած են Հայաստանի կողքին` կապ չունի, թե որտեղից եք ու ինչ կրոն եք դավանում: Մենք բոլորս էլ մարդ ենք, եւ որպես մարդիկ` շատ լավ տեսնում ենք` ինչն է սխալ, ինչը` ճիշտ:

Վարվեք ճիշտ ու լուսավորեք բոլորին: Վերջ տանք ահաբեկչությանը, վերջ տանք պատերազմին, վերջ տանք վայրագությանն ու ազգասպանությանը»,-գրել է երգչուհին` անգլերենով օգտագործելով «հաղթելու ենք» հեշթեգը: