«Եվրատեսիլ 2017»-ում Կիպրոսը ներկայացրած երգիչ Հովիգն ակտիվորեն հետեւում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ իր հետեւորդներին` կոչ անում դատապարտել Ադրբեջանի կողմից սկսված հարձակումն ու ագրեսիան:
Իր հերթական հրապարակմանը կից հայազգի երգիչը տեղադրել է հետեւյալ հեշթգերը` «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան: Արցախն ուժեղ է: Ես կանգնած եմ Արցախի կողքին: Ես կանգնած եմ Հայաստանի կողքին»: