Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում զոհվել է հայազգի հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանի ազգականը՝ Գարիկ Աճեմյանը։ Այս մասին Հրուշը հայտնել է Instagram-յան էջում արված հրապարակմամբ։
«Դաժանությունը, որը տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում, վշտացնում է ինձ։ Ես նորություններ եմ ստացել, որ զարմիկս՝ 19-ամյա Գարիկ Աճեմյանը, որը քաջաբար կանգնած էր սահմանին՝ մեր հայրենիքը պաշտպանելով ահաբեկիչներից, վայրագության է ենթարկվել։ Սա պատերազմ չէ, սա ցեղապանություն է, որը 1915թ.-ին չի հաջողել։ Ինչո՞ւ այս ամենը չի տարածվում նորություններով։ Որպես ցեղասպանությունից փրվկվածի ժառանգորդ՝ ես վիրավորված եմ, որ ԱՄՆ-ը վերջ չի դրել այդ կոտորածին։ Խնդրում եմ, բոլորիդ խնդրում եմ ընտրել խաղաղություն, ոչ թե պատերազմ, օգնեք փրկել իմ երկիրը»,- գրել է Հրուշը։