Ամերիկյան Twitter և Facebook ընկերությունները, որոնք համանուն սոցիալական ցանցերի սեփականատերերն են, ապատեղեկատվություն տարածելու կասկածով հեռացրել են տարբեր երկրների մոտավորապես 1,5 հազար օգտահաշիվ։ Համապատասխան հայտարարությունն ընկերությունների մամուլի ծառայությունները հրապարակել են հինգշաբթի։
Twitter-ի անվտանգության ծառայությունը սոցցանցի հարթակից հեռացրել է 1594 ակաունտ, որոնք, ենթադրաբար, աջակցություն էին ստանում Իրանի, Սաուդյան Արաբիայի, Կուբայի և Թաիլանդի իշխանությունների կողմից։ Ընկերության ղեկավարության արած հայտարարության համաձայն՝ դրանք զբաղվել են տվյալ երկրներում քաղաքական գործընթացների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելով։
Ցուցակում են հայտնվել հինգ ակաունտներ, որոնք, իբր, կապված են Ռուսաստանի հետ, և նրանց գործունեությունը Twitter-ի անվտանգության ծառայությունները սահմանափակել են դեռ սեպտեմբերի սկզբին։
Facebook ընկերությունն, իր հերթին՝ հեռացրել է ակաունտների չորս ցանց, որոնց միջոցով սոցիալական ցանցերում անանուն գործողությունների համակարգում էր կատարվում։ Ընդհանուր առմամբ՝ անվտանգության ծառայությունները հեռացրել են գրեթե 900 ակաունտ, ավելի քան 8 հազար հրապարակային էջ և 90-ից ավելի խումբ Facebook-ում, ինչպես նաև 600 ակաունտ Instagram-ում։ Այդ ակաունտները, սոցցանցի վարչակազմի հավաստիացմամբ, կապված են եղել ԱՄՆ-ի, Մյանմայի, Ադրբեջանի և Նիգերիայի հետ։