Ինչը չպետք է հանդուրժի ինքնասիրություն ունեցող կինը
Advertisement 1000 x 90

Ինչը չպետք է հանդուրժի ինքնասիրություն ունեցող կինը

Տղամարդու հետ հարաբերությունների գաղտնիքը պարզ է՝ պետք է սահմանել հարաբերությունների ձևաչափ: Ի՞նչ է դա նշանակում: Պատկերացրեք, թե ինչպես են իրենց պահում դաստիարակված մարդիկ, որոնք միմյանց հանդեպ հարգալից են: Ինչ աչքեր, դիմախաղ ունեն նրանք, ինչպես են հագնվում: Միանգամից պատկերվում է դրական կերպարը:

Անհրաժեշտ է հարաբերությունների սահմանները նշել հենց սկզբից: Եթե տղամարդը ժամադրությանն ուշանում է, ապա դա հետագայում կդառնա ավելի լուրջ բացթողումների հիմք: Եթե վուլգար է խոսում, հետո կհայհոյի էլ:

Իրեն հարգող մարդը նման բաներ թույլ չի տա: Նմանատիպ «կանչերը» մենակ չեն հնչում:

50:50 հարաբերությունները – Նա հետևում է ձեր յուրաքանչյուր քայլին, որ համոզված լինի, թե ինչ եք անում:

Ժամադրության ժամանակ խնդրում է, որ դուք հաշիվը փակեք – Հնաոճ թող չթվա, բայց մի բան է, երբ դուք եք առաջարկում կես-կես վճարել, մեկ այլ բան է, երբ նա է առաջարկում:

Առանց զգուշացնելու ուշանում է- Եվ չի կարողանում պատճառաբանել իր վարքը:

Ընդհանրապես չի գալիս – Անարգանքի վառ վկայություն է:

Անընդհատ հետաձգում է հանդիպումները – Նա երկակի խաղ է խաղում:

Ստում է – Սա բոլոր արատների հիմքն է:

Իր տափակ կատակներով ստորացնում է ձեզ – Նման քայլի են գնում հիմար և թույլ տղամարդիկ:

Ձեզանից փող է խնդրում:

Սիրահետում է ուրիշներին:

Ձեզ ներկայացնում է իբրև ընկեր – Դա նշանակում է, որ նա ամթաքույց անլուրջ է:

marketium.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը