Աշխարհի ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Քենդալ Ջենները, Հայաստանի մասին հրապարակում է արել։
Քիմ Քարդաշյանի քույրը Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է Քիմի տեսաուղերձը։ Օրեր առաջ Քիմը դրանում նշել էր, որ 1 մլն դոլար է նվիրաբերելու «Հայաստան» համահայկական հիմադրամին։
«Իմ մտքերն ու աղոթքները խիզախ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրը հիշի. անկախ հեռավորությունից, որը մեզ բաժանում է, մենք սահմանափակված չենք եւ միասնական հայ ազգ ենք»,- նշել էր Քիմը։