Տաղանդավոր խորեոգրաֆ VARDA-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-յան էջում հրապարակում է արել Արցախում պատերազմի մասին եւ կոչ արել ֆինանսապես աջակցել Հայաստանին։
«Արցունքներն աչքերիս՝ կարդում եմ զոհվածների անունները։ Երիտասարդներ, որոնք նոր էին 20 տարեկան դարձել։ Չեմ կարող բառեր ընտրել՝ արտահայտելու համար ցավս… Գիտեմ, որ իմ հետեւորդների շարքում շատ հայեր կան, գիտեմ, որ շատերն են ցանկանում աջակցել սեփական ազգին։