«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ակտիվորեն անդրադառնում է իրդարձություներին, որոնք այս ծանր օրերին տեղի են ունենում Հայաստանում։ Երաժիշտը պատմել է հայի մասին, որն իր բեռնատարները վերասարքավորել է շարժական հոսպիտալների։ Սերժը վերահրապարակել է հայրենակցի դստեր գրառումը. «Հիանալի նվիրատվություն։ Մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք մեր ազգի համար։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ նա սննդի վաճառքի համար նախատեսված մեքենաները վերասարքավորել է հիվանդանոցի՝ Արցախում վիրավոր զինվորների եւ խաղաղ բնակիչների խնամքի համար։ Հաջորդ խումբը կահավորված կլինի լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Մենք էլ չպիտի կանգ առնենք»։
«Հիանալի նվիրատվություն». Թանկյանը պատմել է հայի մասին, որն ավտոմոբիլները շարժական հոսպիտալների է վերածել
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ