«Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) խմբավորումից երկու աղբյուր հայտնել են, որ երեկ սիրիական «Համզա» խմբավորման 300 զինյալ Ադրբեջանից վերադարձել են Սիրիա։ Վարձկանները հրաժարվել են կռվել «Համզա»-ից ոմն Քաֆր Հալաբի սպանվելուց հետո։ Նրանց նաև չեն վճարել, վիրավորներին էլ չեն խնամել։ Աղբյուրներից մեկի կարծիքով՝ իրենց բանտարկելու են։
ՍԱԲ-ի աղբյուրը հայտնում է, որ երկու օր առաջ իր հարևան գյուղից զանգվածաբար հավաքել են զինյալների՝ 200 հոգու, որոնց բաժանվել է «նոր կանաչ զինվորական համազգեստ»։
«Սուլթան Մուրադ» խմբավորման զինյալներից բացի, որոնք արդեն անցնում են Թուրքիա՝ Ադրբեջան մեկնելու նպատակով, տեղեկություններ կան, որ Լիբիայում գտնվող «Սուլեյման շահ» խմբավորման բոլոր զինյալները տեղափոխվելու են Ադրբեջան իրենց պարագլխի՝ Աբու Ամշայի (Մուհամմադ ալ Ջասիմ) գլխավորությամբ։
Մնում է, որ Պաշտպանության բանակը սրանց էլ ավելի մեծ ապտակ հասցնի, որ բոլորն արդեն զանգվածաբար սկսեն հրաժարվեն կռվել։ Պրոցեսն արդեն սկսվել է, ինչպես երևում է։
Սամվել Ռուբենյանի ֆեյսբուքյան էջից:
«Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) խմբավորումից երկու աղբյուր հայտնել են, որ երեկ սիրիական «Համզա» խմբավորման 300 զինյալ…
Gepostet von Samvel Rubenian am Mittwoch, 14. Oktober 2020